Տղամարդը Ֆլորիդայի Քասելբերի քաղաքի գեղեցկության սրահներից մեկում հրաձգություն է սկսել, որի հետևանքով երեք կին զոհվել է, ևս մեկը հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով:
Մարդասպանը փախել է դեպքի վայրից:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ ողբերգության պատճառ է դարձել ընտանեկան վեճը:










































