Հայտնի մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն ցուցադրել է Victoria’s Secret ապրանքանիշի թանկարժեք քարերով և ոսկուց զարդարված կրծկալը, որն արժե 2.5 միլիոն դոլար:
Floral Fantasy Bra անունը կրող շքեղ կրծկալը պատրաստվել է մի օրինակով, London Jewelers-ի մասնագետների կողմից և զարդարված է ավելի քան 5000 թանկարժեք քարով:
Երբ Ալեսանդրան իմացել է, որ իրեն է պատիվ վիճակվել կրել այդ թանկարժեք կրծկալը, նա շատ երջանիկ է եղել:
«Ես ուղղակի ցանկանում էի բղավել: Սակայն ես կխաբեմ, եթե ասեմ ընդհանրապես չէի անհանգստանում: Ես խորասուզված էի մայրության մեջ»,- ասել է մոդելը:
Նշենք, որ նա վերջերս ունեցել է իր երկրորդ զավակին:
Լայնամասշտաբ հասարակության համար թանկարժեք կրծկալը կցուցադրվի միայն նոյեմբերի սկզբին: Հենց այդ ժամանակ է տեղի ունենալու Victoria’s Secret-ի ավանդական շոուն:









































