Վաշինգտոնի Sidwell Friends School մասնավոր դպրոցում, որտեղ սովորում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դուստրերը, կասկածելի հեռախոսային զանգ է հնչել, որից հետո աշակերտները և աշխատակիցները տարհանվել են։ Այս մասին հաղորդվում է դպրոցի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
«Իրավապահ մարմինների անցկացրած հետաքննության արդյունքում ոչ մի վտանգ չի հայտնաբերվել, և բոլորը վերադարձել են իրենց աշխատանքին»,- ասվում է հայտարարության մեջ:










































