Մարոկկոն միակ երկիրն է, որտեղ այծերը ծառերի վրա են լինում, ոչ թե գետնին: Դա տեղի է ունենում խոտի խիստ անբավարար լինելու հետևանքով: Խոսքն արգանիայի ծառի մասին է, որի տերևներն ու պտուղներն էլ ուտում են այծերը:
Հովիվների առաջադրանքը, որպես կանոն, ոչ միայն այծերին մի ծառից մյուսը քշելն է, այլև նրանց` գետնին թափած տերևները հավաքելը: Դրանցից կոսմետոլոգիայում և խոհանոցում օգտագործվող արժեքավոր բուսայուղ են ստանում, հայտնում է mirfactov.ru-ն:









































