Ծննդաբերությունից երեք ամիս անց Ումա Թուրմանը վերջապես հայտնել է իր դստեր անունը:
«Ես կցանկանայի պաշտոնապես հայտարարել Ումայի և Արփադի դստեր անունը. Ռոզալինդա Արուշա Արկադինա Ալտալունե Ֆլորենս Թուրման-Բյուսոն, ում ընտանիքում և ընկերները կրճատ կոչում են Լունա»,- ասել է դերասանուհու ներկայացուցիչ Գաբրիելա Քաչմանը:
Հիշեցնենք, որ 42–ամյա դերասանուհին և 49–ամյա Արփադ Բյուսոնը հուլիսի 15-ին դուստր են ունեցել: Նրանք սկսել են հանդիպել 2007–ից: Ինչպես տեղեկացնում է Popcornnews-ը, դերասանուհին իր նախկին ամուսնուց ունի դուստր և որդի:











































