Շատ դժվար է մեծ քաղաքում գտնել մարդու, որին գոնե մեկ անգամ բախտ չի վիճակվել երթևեկել տաքսիով: Որոշակի գունավորմամբ տաքսիները մեգապոլիսներում նույնպիսի խորհրդանիշ են համարվում, որքան պատմական շինությունները, լեգենդար ռեստորանները և քաղաքի հայտնի մարդիկ:
Hotels.com-ի հինգերորդ ամենամյա հարցումը որոշել է աշխարհում լավագույն տաքսիներին: Այս տարի լոնդոնյան տաքսիները հաղթանակ են տարել՝ ստանալով ձայների 11%-ը: Նրանց հետևում են նյույորքյան տաքսիները՝ 6,4%-ով, ինչպես նաև Տոկիոյի տաքսիները՝ 5,6%-ը: Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցնում են Շանհայն ու Բանկոգը:
Զբոսաշրջիկները քվեարկել են յոթ սկզբունքներով, որոնցից հինգն են` բարեհամբուրություն, տեղանքի ճանաչում, մաքրություն, անվտանգություն և երթևեկության որակ:







































