Իտալական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` «Միլան»-ի կիսապաշտպան Քևին-Փրինս Բոատենգը հերքել է Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելու մասին շրջանառվող լուրերը:
«Լսել եմ շրջանառվող լուրերն այն մասին, որ ես «Բավարիա» եմ տեղափոխվելու: Այդ լուրերն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը:
Կարող եմ պարզ ասել` երջանիկ եմ «Միլան»-ում և չեմ պատրաստվում լքել այն: Պարտական եմ այս ակումբին և չեմ մտածում «Բավարիա»-ի կամ որևէ այլ ակումբի մասին»,- Բոատենգի խոսքերը մեջբերում է իտալական մամուլը:







































