ԱՄՆ-ում երկու եղբայրներ, որոնց ծնողները Երուսաղեմից Ամերիկա են գաղթել 40 տարի առաջ, վիճակախաղում հաղթանակից հետո 6 տարի անց հայտարարել են մրցանակի նկատմամբ իրենց իրավունքի մասին: Այս մասին հայտնում է The Post Standard-ը:
Էնդի և Նայել Աշկարների խոսքով՝ նրանք որոշել էին սպասել, քանի որ ցանկացել են մանրամասն ծրագրել` ինչպես օգտագործել գումարը: Եղբայրները նույնպես հաստատել են, որ անակնկալ հարստությունը կարող էր բացասաբար անդրադառնալ իրենց կյանքի վրա (հատկապես Էնդիի ապագայի վրա, որն այդ ժամանակ պատրաստվում էր ամուսնանալ):
Աշկար եղբայրները մրցանակի համար դիմել են դեռևս 2012-ի մարտին, սակայն Extravaganza ակնթարթային վիճակախաղի կազմակերպիչները այդ մասին հայտնել են միայն հիմա: Հատկանշական է, որ 5 մլն դոլար շահողները դիմել են վիճակախաղի գրասենյակ տոմսի ժամկետի լրանալուց 11 օր առաջ:
Վիճակախաղի գրասենյակը հետաքննություն էր սկսել, որը տևել է 7 ամիս: Դա անհրաժեշտ էր, քանի որ եղբայրները տոմսը գնել էին իրենց ծնողների խանութից, ինչը կարող էր վկայել հանցավոր դավադրության մասին:
Թե երբ կստանան եղբայրներն իրենց մրցանակը` հայտնի չէ:









































