Համաշխարհային ճանաչում ունեցող ռոք և ֆոլք երաժիշտ Բրյուս Սփրինգսթինը պատրաստվում է աջակցել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բարաք Օբամային` նախընտրական քարոզարշավի եզրափակիչ փուլում:
«Նախագահ Օբաման լավագույն տարբերակն է մեզ համար, քանի որ նա պատկերացնում է ԱՄՆ-ի ապագան այնպիսի մի վայրում, որտեղ մենք բոլորս միասին կարող ենք ապրել»,- հայտարարել է երաժիշտը:
Հիշեցնենք, որ նախօրեին Օբաման դարձել է բանավեճերի երկրորդ փուլի հաղթողը: Օբամայի ելույթը արժանացել է հեռուստադիտողներից 46%-ի հավանությանը, իսկ Ռոմնիին նախապատվությունը տվել է 39%-ը:







































