ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի Աֆղանստանում ամերիկյան քաղաքականության վրա: Այս մասին հայտարարել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը:
«Անկախ նրանից, թե որ կուսակցության թեկնածուն կհաղթի` հաղթողը ստիպված է լինելու կյանքի կոչել Աֆղանստանի հանդեպ արտաքին քաղաքականության ծրագրերը, որի սկզբունքները արդեն հայտնի են»,- հայտարարել է Քարզայը:
Նախագահը նաև նշել է, որ Քաբուլը մտադիր չէ ազդել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքի վրա և հույս ունի, որ Վաշինգտոնն էլ չի միջամտի Աֆղանստանի ընտրություններին:










































