Google ընկերությունն իր ինժեներներին առաջարկում է ամենաբարձր աշխատավարձերը՝ համեմատած մյուս խոշորագույն IT-ընկերությունների հետ` հաղորդում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով Glassdoor կայքին:
Բարձր տեխնոլոգիաների ընկերությունները պայքար են մղում լավ կադրերի համար և բարձր աշխատավարձն օգնում է Google-ին պահել ինժեներներին մրցակիցների մոտ հեռանալուց:
Google-ում միջին աշխատավարձը տարեկան կազմում է 128,3 հզ դոլար: Համեմատության համար նշենք, որ աշխարհում ամենամեծ Facebook սոցիալական կայքի աշխատակիցների տարեկան միջին աշխատավարձը 123,6 հզ դոլար է, Apple-ը մոտավորապես վճարում է 114,4 հզ դոլար:
Չնայած Google-ն ավելի բարձր աշխատավարձ է առաջարկում, սակայն վերջին տարիներին շատ են դեպքերը, երբ ընկերության աշխատակիցները, ընդ որում՝ ոչ միայն շարքայինները, այլև թոփ-մենեջերները, հեռանում են Facebook:







































