Եգիպտոսի Կրթության նախարարությունը Լուկսոր քաղաքի ուսուցչուհուն տուգանել է՝ հիջաբ կրելուց հրաժարված երկու աշակերտուհիների հյուսքերը կտրելու համար: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, քաղաքի դպրոցներից մեկում: Տարրական դասարաններից մեկում դասի ժամաանկ ուսուցչուհի Այման Կիլյանին կտրել էր իր դասին հիջաբով հայտնվելու հրամանին չենթարկված երկու աշակերտուհիների մազերը: Ուսուցչուհին փորձել է արդարանալ՝ ասելով, որ պատժել է նրանց պահանջների չկատարման համար:
Տուգանքը հավասար է նրա ամսական աշխատավարձին: Կրթության նահանգային վաչությունը կոչ է արել դպրոցի ղեկավարությանը՝ քննարկել կնոջն աշխատաքնից հեռացնելու հարցը:
Նրա արարքը մեծ արձագաք է ստացել եգիպտական հասարկությունում: Լուկսորի նահանգապետը նրա արարքը անվանել է «մանկավարժի մասնագիտության հետ անհամատեղելի»:









































