ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին շաբաթ օրը պատրաստվում է այցելել Դամասկոս: Այս մասին, ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
«Շաբաթ առավոտյան տեղի կունենա նրա հանդիպումը արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ»,- պարզաբանել է նա:
Հիշեցնենք. ավելի վաղ Բրահիմին հայտարարել էր, որ Սիրիայի ճգնաժամը կարող է տարածվել ողջ տարածաշրջանում:









































