Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Իրականությունն է բացում Սարգսյանի լեզուն (լուսանկարներ)

Երեկ Սերժ Սարգսյանը Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագումարի ամբիոնից խոստացել է անցկացնել ազատ և արդար նախագահական ընտրություններ: Այս խոստման արժեքը, անշուշտ, շատ լավ գիտեն թե՛ եվրոպացիները, թե՛ Հայաստանի հասարակությունը: Ի վերջո, վերջին համապետական ընտրություններից շատ ժամանակ չի անցել և թարմ են հիշողությունները: Սակայն կա մի բան, որը Սերժ Սարգսյանին թույլ է տալիս «հանգիստ» խոստանալ նման ընտրություններ: Դա Հայաստանի քաղաքական դաշտի ամայությունն է, որտեղ Սերժ Սարգսյանին դիմադրող ամենակարող ուժը խոցելի է երևի թե ավելի, քան Սերժ Սարգսյանն ինքը: Համենայնդեպս, խոցելի է Սերժ Սարգսյանից ոչ պակաս: Եվ այս հանգամանքը Սերժ Սարգսյանն օգտագործում է և լիուլի կօգտագործի իր խոստումները «կատարելու» համար:

Սրանով, իհարկե, նա չի խաբի որևէ մեկին, կամ ավելի ճիշտ որևէ մեկը չի խաբվի սրանով՝ և՛ հասարակությունը, և՛ եվրոպացիները: Սակայն Սարգսյանի համար խնդիրն, իհարկե, սրանում չէ: Նա չի էլ ուզում խաբի, նա պարզապես ուզում է, որ պահպանվի այս վիճակը՝ երբ չկա դիմադրություն, և ամենաշատ դիմադրողը իրենից լավը չէ ոչնչով, տարբեր չէ ոչնչով: Թող եվրոպացիները չհավատան, թող հասարակությունը չհավատա, թող փող չտան: Նրա համար սա կարևոր չէ, կարևորը որ շուրջը շարունակի լինել ամայի և չերևա որևէ այլընտրանք: Նրանք, ովքեր պատրաստվում են իբրև թե դիմագրավել Սերժ Սարգսյանին, իրականում ընդամենը զբաղված են հասարակությանը շանտաժելով, թե իբր եթե մեզ չեք հավատում ու վստահում, ուրեմն վստահում ու հավատում եք Սերժ Սարգսյանին, ուրեմն նրանն եք, ուրեմն արժանի եք նրան: Իրականում Սերժ Սարգսյանի օգտին է աշխատում նաև այս պարզ շանտաժը, որովհետև այս շանտաժը հասարակությանը վերջնականապես հիասթափեցնում է քաղաքականություն երևույթից ընդհանրապես:

Այսօր որևէ նախադրյալ չկա, որ մինչև նախագահական ընտրություններ կփոխվի այս վիճակը: Իսկ եթե վիճակը չփոխվի, ապա Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, որ իշխանության փոփոխություն նույն Եվրոպան թույլ չի տա, որովհետև Եվրոպային ոչ թե իշխանության, այլ Հայաստանի որակի և քաղաքականության փոփոխություն է պետք: Հետևաբար, եթե Հայաստանում չի փոխվում այս վիճակը, սակայն Սերժ Սարգսյանի մրցակիցները փորձում են ուժով փոխել իշխանությունը` անգամ ունենալով հասարակության ձայնը որևէ գնով, Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի ունենում է ուժ կիրառելու, այսպես ասած, միջազգայնորեն լեգիտիմ հնարավորություն, որից նա, անշուշտ, կօգտվի: Այսինքն` իրականում Եվրոպայի առաջ ոչ թե Սերժ Սարգսյանն է խոսում, այլ հայաստանյան իրականությունը: Եվրոպան այդ իրականությանն է նայում, ոչ թե լսում է Սերժ Սարգսյանին: Ու Սարգսյանն, առիթից օգտվելով, շարունակում է խոսել` լավ իմանալով, որ ինչ ուզի կասի, մեկ է` նրան ոչ ոք չի լսում և հետո պատասխան չի պահանջելու, որովհետև հայաստանյան իրականությունն է այնպիսին, որ տալու հարցեր պարզապես ցավալիորեն չկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում