Մեծ Բրիտանիայում կադրային գործակալությունները որպես խնամակալ աշխատելու համար ընդունում են դատապարտվածների:
Շատ գործակալություններ չեն ստուգում աշխատակցի քրեական անցյալն ու դատվածությունը: Արդյունքում՝ ծերերին խնամելու աշխատաքին կարող են անցնել բռնության կամ գողության համար դատապարտված մարդիկ` հաղորդում է Euromag-ը:
Բժշկական օգնության որակի ստուգման հանձնաժողովի վերջին ստուգումները բացահայտել են ավելի քան 220 գործակալութնուններ, որոնք աշխատանքի են վերցնում անվստահելի և չորակավորված աշխատակիցների:
Միայն Բիրմինգհեմի գործակալություններից մեկում աշխատել է քրեական անցյալով 23 մարդ և չնայած դրան`կազմակերպությունը քաղաքային իշխանությունների հետ կնքված 800 հզ եվրոյի պայմանագիր է ունեցել:







































