Պարզվում է, դեռ 2011թ. ընդունված «Շքեղության հարկի մասին» օրենքն այս ընթացքում բավական լուրջ վնաս է հասցրել ՀՀ պետբյուջեին: Հիշեցնենք, որ այս օրենքի հեղինակը Աժ նախկին պատգամավոր, Աժ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն էր: Բանն այն է, որ այդ օրենքի համաձայն` շքեղ անշարժ ու շարժական գույք ձեռք բերող քաղաքացիները պետք է լրացուցիչ գումարներ մուծեն պետական բյուջե: Ու որպեսզի մարդիկ խուսափեն խոշոր գումար վճարելուց, բնակարաններն ու թանկարժեք իրերը կամ ձևակերպում են ցածր ինքնարժեքով կամ էլ հրաժարվում նման գործարքներից: Արդյունքում, ըստ փորձագետների հաշվարկի, այս ընթացքում մոտ 9 միլիոն դոլարի վնաս է հասցվել ՀՀ բյուջեին: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»- ը փորձեց զրուցել Վ. Դալլաքյանի հետ, սակայն նա համառորեն չէր պատասխանում թերթի հեռախոսազանգերին:








































