Սիրիական կառավարական ուժերին պատկանող ուղղաթիռը, որը խփել էին ապստամբները Մաարետ ալ-Նուման քաղաքի մոտ, պայթել է օդում, հաղորդում է The Telegraph-ը:
Դեպքի վայրում կատարված սիրողական տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է ծխի մեջ կորած ուղղաթիռն ընթանում ներքև, իսկ ներքևում գտնվող ապստամբները շարունակում են գնդակոծել:
Մաարետ ալ-Նումանի ապստամբները հավաստիացնում են, որ այս ուղղաթիռը վերացնելուց հետո քաղաքի հարավում ևս մեկը պայթեցվել է, որի ապացույցները, սակայն, չկան:
Այս բնկավայրից 10 կմ հեռավորության վրա շարունակվում է թեժ պայքարը զինված ապստամբների և կառավարական ուժերի միջև:









































