Ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում Google ընկերությունը շուկա է հանելու պլանշետային համակարգիչների բյուջետային տարբերակները, հաղորդում է DigiTimes-ը: Լրատվականի տվյալներով՝ մոդելը վաճառվելու է ԱՄՆ-ում՝ 99 դոլար արժողությամբ:
Նոր պլանշետի «սիրտը» լինելու է մեկ միջուկային ARM պրոցեսորը, որն արտադրում է չինական WonderMedia Technologies ընկերությունը, իսկ սարքավորումը հավաքվելու է թայվանական Quanta Computers ընկերությունում:







































