Թուրքական «Հյուրիեթ» թերթն այսօր հաղորդել է, որ ռուսական բանակը հարավային սահմանին սկսել է հակաօդային պաշտպանության նոր համալիրներ տեղակայել` ի պատասխան Թուրքիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման:
Հրատարակությունը մեջբերում է Ռուսաստանի զինված ուժերի գնդապետ Իգոր Գորբուլի խոսքերը, ըստ որի՝ C-400 զենիթահրթիռային համալիրները կտեղակայվեն մինչև 2012 թվականի վերջը: Ըստ «Հյուրիեթի» տեղեկությունների՝ տեղակայվող համալիրների նշանակետը կլինի Թուրքիան:










































