Վերջերս շատ են լուրերն այն մասին, թե անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն հետաքրքրություն է ցուցաբերում կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հանդեպ:
«Քաղաքաբնակներ»-ն այս հարցի առնչությամբ պաշտոնական հայտարարությամբ են հանդես եկել. «Բոլոր լուրերը, որոնք վերաբերում են այն հարցին, թե «Սիթի»-ն պատրաստվում է ձեռք բերել Սերխիո Բուսկետսի, Սեսկ Ֆաբրեգասի կամ «Բարսելոնա»-ի մեկ այլ ֆուտբոլիստի տրանսֆերը, կեղծիք են»,- մասնավորապես նշվում է ակումբի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:










































