Կանադայի բնակիչ Ադամ Քեմբըլը ռեկորդ է սահմանել՝ մարաթոնյան տարածությունն անցնելով գործնական կոստյումով: Victoria Marathon մրցավազքում մարզիկը ցույց է տվել 2:35:53 արդյունք` վազելով վերնաշապիկով, պիջակով և ձիգ կապած փողկապով:
Նախորդ համաշխարհային ռեկորդի արդյունքն էր 3:24:46, ինչը գրեթե մեկ ժամով ավել էր այս տարվա ցուցանիշից:
«Կարծես թե լավ օր էր, միայն թե շատ շոգ էր կոստյումով վազելու համար: Պիջակը և վերնաշապիկը մինչև վերջին կոճակը կոճկված էին: 29-րդ կմ-ից արդեն ինձ համար դժվար էր, ճիշտ է ես շարունակում էի վազել գլխիս անընդհատ ջուր ցանելով, սակայն թաց հագուստն ավելի էր դժվարացնում վազքը»,- ասել Ադամը:











































