Մեքսիկացի հեռուստահաղորդակցության մագնատ Կառլոս Սլիմը՝ աշխարհի ամենահարուստ մարդը, կզբաղվի ցեմենտի բիզնեսով: Այս մասին հաղորդում է AFP-ն:
Սլիմը գնել է կազմավորվող Cementos Fortaleza ընկերության բաժնետոմսերի 46 տոկոսը (54 տոկոսը պատկանում է նրա գործընկեր Անտոնիո դել Վալլեին):
Նոր ընկերությունը կդառնա Elementia խառնահանքի մասը ու աշխատանքները կսկսի Իդալգո նահանգում` 300 մլն դոլարանոց շինարարության ավարտից հետո:
Ընկերության խնդիրն է նախ՝ գրավել երկրում ցեմենտի շուկայի 3 տոկոսը, ինչը վերջինիս մրցակից կդարձնի Մոնտերեում տեղակայված Cemex-ին՝ տվյալ ոլորտում համաշխարհային խոշորագույն կորպորացիաներից մեկին:
Ինչպես նկատում է Reuters-ը, Մեքսիկայում վերջին 70 տարում առաջին անգամ այդ շուկայում նոր խաղացող է հայտնվել:
Ցեմենտի համաշխարհային շուկայում Մեքսիկան զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը, որը տարեկան արտադրում է 35 մլն տոննա ցեմենտ:
Forbes-ը 72-ամյա Սլիմի կարողությունը գնահատում է 69 մլրդ դոլար:






































