Ճապոնական Fujitsu ընկերությունը մշակել է օգտատիրոջ աչքերին հետևող նոր տեխնոլոգիա, որոնք ապագայում կարող են դառնալ համակարգիչների այնպիսի անքակտելի ատրիբուտ, ինչպիսին է ներկայում վեց տեսախցիկը: Այս մասին հայտնում է CyberSecurity-ն:
Տեխնոլոգիան հիմնված է կոմպակտ և ոչ շատ թանկ տեսախցիկների, ինչպես նաև լուսադիոդների վրա: Մշակումը կկիրառվի, մասնավորապես, նոր սերնդի ինտերֆեյսեր ստեղծելիս, որոնք կաշխատեն առանց կոնտակտային հիմքի:
Նախկինում աչքերին հետևող տեխնոլոգիաներ գոյություն ունեցել են, սակայն դրանք սպասարկման և արտադրության առումով թանկ են եղել: Ավելի էժան համակարգերը որակ չեն ապահովել:
Տեսախցիկները որսում են, թե ինչպես է աչքն արտացոլում ինֆրակարմիր ճառագայթը: Fujitsu Lab-ում հայտարարել են, որ մտադիր են ապագայում նորույթը ներդնել ոչ միայն համակարգիչներում, այլև հեռուստացույցներում, ավտոմեքենաների մեջ և այլուր:
Հաջորդ տարի ընկերությունը մտադիր է համակարգի համար նոր ծրագիր մշակել, որը հստակ կորոշի աչքերի դիրքը, ինչպես նաև կզբաղվի նախագծի կոմերցիոն ուղղություններով:









































