«Ֆերրարի»-ի բրազիլացի ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան նոր պայմանագիր է ստորագրել թիմի հետ: Այդ մասին տեղեկացնում է «Ֆերրարի»-ի պաշտոնական կայքը:
31-ամյա պիլոտն իր ներկայիս թիմում հանդես կգա ևս 1 տարի:
2013թ. մրցաշրջանը Մասսայի համար 8-րդը կլինի «Ֆերրարի»-ի կազմում: 2005թ նա լքեց «Զաուբեր»-ը և դարձավ Միխայել Շումախերի թիմակիցը: