Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան մինչև դեկտեմբերի 3-ը ազատվել է Իրանի հանդեպ ԱՄՆ-ի սահմանած նավթային պատժամիջոցներից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Վերջինիս խոսքերով՝ Թուրքիան ունի իրանական գազի կարիքը. «Թուրքիան կշարունակի իրանական նավթի ու գազի ներկրումը: Ներկայումս պաշտոնական Անկարան փորձում է երկարաձգել այդ ժամկետը: ԱՄՆ-ը պետք է գտնի տվյալ խնդրի լուծումը»:










































