Այսօր Հնդկաստանի հյուսիսարևելյան Մադխյա-Պրադեշ նահանգի Ռևա քաղաքի թանգարանից անհայտ անձինք գողացել են 5 մլրդ ռուփի (100 մլն դոլար) ընդհանուր արժեքով ցուցանմուշներ: Այս մասին հայտնում է NDTV-ն:
Գողերը, որոնց թիվը հստակեցվում է, թանգարանի տարածք են ներխուժել ուշ գիշերին: Հանցագործները կրակել են անվտանգության աշխատակցի վրա, որից հետո առանց որևէ խոչընդոտի տարել ցուցանմուշները: Հատկանշական է, որ ոստիկանական բաժանմունքը գտնվում է 500 մետր հեռավորության վրա:
Ռևա քաղաքի տարածքում XVI դարից մինչ 1948 թվականը, երբ Հնդկաստանը անկախություն ձեռք բերեց, տեղակայված է եղել համանուն թագավորությունը, որը ղեկավարել են Վագհելների արքայատոհմի ներկայացուցիչները:Հենց այդ արքայատոհմի գանձերն էլ կազմում են թանգարանի հավաքածուի մեծ մասը:
Փաստի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Իրավապահ մարմինները չեն բացառում թանգարանի աշխատակիցների մասնակցությունը գողությանը:











































