Սքոթլանդ Յարդի աշխատակիցներին արգելել են դաջվածքներ ունենալ դեմքին, ձեռքերին, պարանոցին և համազգեստի չծածկվող այլ հատվածներում: Լոնդոնի ոստիկանության ղեկավարությունը կարծում է, որ դաջվածքները խաթարում են անվտանգության մարմինների ծառայողի կերպարը: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Սպաները, որոնք նշված հատվածներում դաջվածքներ ունեն, պետք է մինչև նոյեմբերի 12-ը «գրանցեն» դրանք, այլապես նրանց սպասվում է կարգապահական տույժ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքային ոստիկանության աշխատակիցներին արգելվել էին դաժանություն կամ կրոնական զգացմունքները վիրավորող դաջվածքները:









































