Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի կառավարությունը պլանավորել է մոտ ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրների (ԱՄՆ, Ռուսաստան) հետ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հերթական հանդիպումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս քննարկումներ են ընթանում տվյալ խնդրի շուրջ. «Ես տեղյակ չեմ բոլոր մանրամասներից: Հանդիպման վայրը կարող է լինել Փարիզը կամ մեկ այլ վայր, որը նրանք կընտրեն: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող՝ Ֆրանսիայի կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»: