Swiss Air ավիափոխադրողի գովազդային արշավն անսպասելիորեն վիրավորել է Շվեյցարիայի մուսուլմաններին: Մուսուլմանական համայնքի ներկայացուցիչներն անտակտ են որակել գովազդում խաչին կից գրված կարգախոսը ՝ «Խաչը հաղթաթուղթ է»:
Ինչպես տեղեկացնում է NEWSru.co.il-ը, կարգախոսում երկու իմաստ է ներդրված: Այն զուգորդվում է Շվեյցարիայի դրոշի հետ, և երկրորդ՝ շվեյցարացիներին հիշեցնում սիրելի jass քարտային խաղի մասին, ինչպես նաև բնիկ շվեցարացիներին «տան ջերմության» մթնոլորտ փոխանցում:
Մուսուլմաններն այդ կարգախոսը գնահատել են որպես սադրանք և հարձակում իսլամի դեմ: Ավիաընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ կարգախոսում կրոնական կամ քաղաքական ենթատեքստ չկա:









































