Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ավարտվել է Ադանայի նահանգի Ինջիրլիքի ամերիկյան ավիաբազայում զինծառայություն անցնող Ջոնաթան Վիլյամսի նկատմամբ բացված դատական գործընթացը:
Ամերիկացի զինծառայողը մեղադրվում էր 2011 թվականի հունիսին 16-ամյա մի երեխայի նկատմամբ սեռական բռնություններ գործադրելու մեջ: Այդ մասին վկայող կադրերը հայտնաբերվել էին զինծառայողի համակարգչում կատարված զննումների արդյունքում:
Միջադեպից հետո ամերիկացի զինծառայողը կալանքի տակ էր վերցվել: Հոկտեմբերի 12-ին ամերիկյան ռազմական դատարանը նրան դատապարտեղ 2.5 տարի ազատազրկման: Միևնույն ժամանակ, իջեցվել է նրա զինվորական կոչումը:







































