Wednesday, 01 07 2026
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո

Հայաստանում կստեղծվի ԱԻ մարդասիրական տարածաշրջանային կենտրոն

Հոկտեմբերի 16-ին Մոսկվայում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության իր գործընկեր Վլադիրմիր Պուչկովին։ Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են մարդասիրական արձագանքման հայ-ռուսական կենտրոնի ստեղծման մասին մտադրությունների արձանագրություն։ Այդ կենտրոնի հիմնական խնդիրն արտակարգ իրավիճակներում մարդասիրական արձագանքման ապահովումն է։

Արձանագրության համաձայն` կստեղծվի Հայաստանի և ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը կորոշի մարդասիրական կենտրոնի հիմնման կարգը և մեխանիզմները, կներկայացնի առաջարկություններ` ՀՀ տարածքում կենտրոնի գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու վերաբերյալ։ Դրանից բացի` աշխատանքային խումբը կմշակի կենտրոնի ստեղծման միջկառավարական համաձայնագրի և կանոնադրության նախագծերը։

Համաձայնագիրը հնարավորություն կտա՝ բարձրացնել փոխգործակցության և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործողությունների համակարգման արդյունավետությունը, ստեղծել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև արդյունաբերական վթարների կանխարգելման, տարերային աղետների և հետևանքների վերացման մասին կնքվելիք համաձայնագրի իրականացման գործուն մեխանիզմ։

Այսուհետ ՌԴ ԱԻՆ ճգնաժամային իրավիճակներում կառավարման ազգային կենտրոնի և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի միջև լինելու է տեղեկատվության ամենօրյա փոխանակում։ Երկրները նաև ակտիվ կերպով զարգացնելու են երկրաշարժերի և ցունամիների մշտադիտարկման և կանխատեսման տեխնոլոգիաները։

Դեռևս 2009 թ. նոյեմբերին ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 2-րդ նստաշրջանի ընթացքում Մոսկվայում ստորագրվել է ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների ու տարերային աղետների հետևանքների վերացման և ՀՀ ԱԻՆ միջև համագործակցության զարգացման վերաբերյալ արձանագրություն։

ՌԴ ԱԻ նախարարը նշել է, որ ներկայումս իրականացվում է մի քանի համատեղ նախագիծ`հիշատակելով այս տարվա սեպտեմբերին Հայաստանում անցկացված ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2012» զորավարժությունը, որին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի, ոստիկանության և արագ արձագանքման ուժերը։ Վ. Պուչկովը խոսել է նաև 2010 թ. ամռանը Ռուսաստանի տարածքում բռնկված լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարում ՀՀ ԱԻՆ ցուցաբերած օժանդակության մասին։ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ մարդասիրական օգնություն է ցուցաբերել Հայաստանին, իսկ ներկայումս ՌԴ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանում է ՀՀ ԱԻՆ 4 աշխատակից։
Քիչ առաջ հեռախոսով կապվեցինք Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի հետ, որն իր գոհունակությունը հայտնեց Ռուսաստանի իր գործընկերոջ հետ հանդիպումից: Վ. Պուչկովը հաճույքով է ընդունել Հայաստան այցելելու Ա. Երիցյանի հրավերը:

Նշելով, որ հիմք է դրվել շատ լուրջ ու ծանրակշիռ համագործակցության` Արմեն Երիցյանը հայտնել է.
– Երբ Բելառուսում քննարկեցինք տարածաշրջանի մարդասիրական կենտրոններ ստեղծելու գաղափարը, իմ առաջարկը հավանության արժանացավ, – նշեց Ա. Երիցյանը,- մի կենտրոն կստեղծվի Հայաստանում, մյուսը` Բելառուսում: Հենց երեկ Ռուսաստանի ԱԻ նախարարությունում աշխատասենյակ տրամադրվեց համատեղ հանձնաժողովում ընդգրկված ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչներին: Համատեղ հրաման ստորագրեցինք նաև, որ մեր երկրների ճգնաժամային կառավարման կենտրոններն ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն փոխանակեն: Այս համագործակցությունը մեծ հեռանկարներ ունի և հիմնական աշխատանքները դեռ առջևում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում