Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը բառեր չէր գտնում արտահայտվելու համար Շվեդիայի դեմ գրանցած ոչ-ոքիից (4:4) հետո, խաղ, որում իր սաները կորցրին 4 գոլի առավելությունը:
«Ազնվորեն ասած`այս խաղից հետո ես բացատրություն չեմ գտնում կատարվածին: 4:0-ից հետո առավելությունը կորցնելը ուղղակի անհնարին է: Հանդերձարանում կատարյալ լռություն է. մեկը պառկած է նստարանին, մեկը`մերսման սեղանին, ու բոլորը կորցրել են խոսելու ունակությունը:
60 րոպե մենք ուղղակի հիանալի խաղացինք, տնօրինեցինք խաղի ընթացքը: Չէի սպասում, որ թիմը կկորցնի այդ ռիթմը:
Հավանաբար խնդիրները սկսվեցին խաղացողների գլխում: Մենք անչափ դժգոհ ենք, բայց, միգուցե, ինչ-որ մեկի համար սա դաս էր ամբողջ կյանքի համար»,- Լյովի խոսքերն է մեջբերում Kicker-ը:








































