7 հոգևոր ծառայողներից բաղկացած Հռոմի պապի պատվիրակությունը կայցելի Դամասկոս՝ որպես զորակցության նշան սիրիացի ժողովրդին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ Բենեդիկտոս 16-րդ պապի անունից կարդինալները կդիմեն քաղաքացիական պատերազմից տառապող սիրիացիներին՝ ոգեշնչելով և թողություն առաջարկելով նրանց, ովքեր ձգտում են պահպանել մարդու իրավունքները:
Վատիկանի երկորդ դեմքը՝ կարդինալ Տարչիզիո Բերտոնեն, նշել է, որ պատվիրակությունը Սիրիա կմեկնի հաջորդ շաբաթ, եթե մինչ այդ հասցնեն ավարտել անհրաժետ նախապատրաստությունները: Պատվիրակության կազմի մեջ կլինեն Նյու Յորքի կարդինալ Թիմոթի Դոլանը և միջկրոնական երկխոսության հարցերով Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյա, կարդինալ Ժան Լուի Տորանը:
Բերտոնեի խոսքերով՝ եկեղեցական առաջնորդները «չեն կարող սովորական հանդիսատես լինել» սիրիացի ժողովրդի տառապանքներին, և իրենք բոլորը հավատացած են, որ հակամարտության լուծումը պետք է լինի «քաղաքական»:







































