Քենիայում մալարիայի փոխանցման նոր ուղիներ են հայտանբերվել: Դա հնրավոր է դարձել նկատել բջջային հեռախոսներից օգտվողների, որոնց թիվը երկրում հաշվվում է մոտ 15 մլն, շարժման նորարարական հետազոտության մեթոդի շնորհիվ, հայտնում է mignews.ru-ն:
Մահացու հիվանդության դեմ պայքարում բջջային հեռախոսներն առաջին անգամ են օգտագործվել: Փորձը կատարել են Հարվարդի հասարակական առողջապահության դպրոցի մասնագետները`6 հետազոտական հաստատությունների ներկայացուցիչների հետ համատեղ:
Աշխատանքի ղեկավար Էմի Վեսոլովսկին և նրա խումբը մեկ տարի շարունակ հետևել են բջջային կապի 14816521 քենիացի բաժանորդի ամեն զանգին ու տեքստային հաղորդագրություններին: Ստացված տվյալները համադրվել են այս կամ այն շրջանում հիվանդության բռնկումների հետ, ինչի հիման վրա էլ նկատվել է քենիացիների` երկրում տեղաշարժվելու և հիվանդության տարածման միջև եղած կապը:
Գիտնականները կարծում են, որ ստացված տվյալներն ապագայում կօգնեն սովորել կանխել համաճարակի բռնկումները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` ամեն րոպե մալարիան խլում է մեկ աֆրիկացի երեխայի կյանք:












































