Մասնագիտական շփման LinkedIn սոցցանցը ներկայացրել է օգտատերերի էջերի նոր դիզայնը, որում շեշտը դրել է տեսողական էֆեկտների վրա և պարզեցրել է տեղեկության խմբագրումը, հայտնում են LinkedIn-ի բլոգում, փոխանցում է РИА Новости-ն:
Նախկին դիզայնով` օգտատիրող էջի ամբողջ տեղեկությունը դրվում էր նույն բաց ֆոնի վրա, իսկ տեղեկությունների բլոգները մեկը մյուսից առանձնանում էին գծով: Նոր դիզայնով` տեղեկությունների բլոգները տեղադրվում են կոնտրաստային ֆոնի վրա: LinkedIn-ը նաև տեղեկության ցանկացած տողում ուղղակի փոփոխություններ անելու հնարավորություն է ընձեռել:
Նորացված դիզայնի նպատակը կայքից օգտվելը, պարզեցնելն ու այն մասնագիտական շփման համար ավելի օգտակար դարձնելն է, հայտարարել է LinkedIn-ի փոխնախագահ Դիփ Նիշարը:
Սոցցանցում տեղադրվում են օգտատիրոջ մեծ լուսանկարը, ներկայիս և նախկին աշխատատեղի, ուսման վայրի մասին տեղեկություններ:
LinkedIn-ը պահպանել է ավանդական «Աշխատանքային փորձ», «Կրթություն», «Հմտություններ և փորձ», «Օտարերկրյա լեզուներ» և այլ բաժինները` դրանք միավորելով «Տեղեկություններ օգտատիրջ մասին» (Background) բլոգում, որտեղ նաև կարելի է պատմել ստացած մրցանակների մասին: Նշվում են նաև ընկերությունների անունները, դրանց ապրանքանշանը, որտեղ աշխատել է էջի տերը:
Օգտատիրոջ էջում նաև տեղադրվում է այն խմբերի բլոգը, որոնցում ընդգրկված է նա:
Երևում են նաև մարդկանց ցանկը, ում հետ LinkedIn-ն առաջարկում է ընկերանալ և գովազդային հաղորդագրություններ: Նորույթ են էջի լրացված լինելու աստիճանը ցույց տվող տեղեկատվական գրաֆիկները, նաև օգտատիրոջ մասնագիտական ծանոթությունների ցանցը: LinkedIn-ում էջ ունեցողը նախկինի պես կկարողանա տեսնել, թե ով է նայել իր էջը, նաև նման տվյալներ ունեցողների ցուցակը:
Սոցցանցը ծրագրում է մոտակա ամիսներին հասանելի դարձնել նոր դիզայնը:
LinkedIn-ի գրանցված օգտատերերի թիվը 175 մլն է, ամսական կայք է այցելում մոտ 135 մլն օգտատեր:
LinkedIn-ի բաժնետոմսերի արժեքը երեքշաբթի Նյու Յորքի ֆոնդային բորսայում 111,18 դոլար է եղել:








































