Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի նստավայրում կռիվ է տեղի ունեցել վարչապետի և Ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի կատուների միջև: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հնգամյա Լարի անունով կատուն, որը Դաունինգ սթրիթի գլխավոր մկնորսն էր, երեքշաթի տարածված լուսանկարներում հայտնվել է իր «գործընկեր» Ֆրեյայի ձախ թաթից հարված ստանալիս: Կատուների կռվին ստիպված են եղել միջամտել ոստիկանության աշխատակիցները, որոնք այդ պահին հերթապահում էին Քեմերոնի նստավայրի մուտքի մոտ:
Լարիին, որին բազմիցս քննադատել են որսորդական ոչ բավարար զարգացած բնազդի համար, տարել են ներս, իսկ նրան վիրավորողը հպարտ տեսքով շարունակել է քայլել բակում:
Կատուների կռվի պատճառը հայտնի չէ: Պատասխանելով Քեմերոնի և Օսբորնի կատուների միջև փոխհարաբերությունների հարցին, վարչապետի պաշտոնական ներկայացուցիչն ասել է. «Նրանք գոյակցում են»:
Քեմերոնը Լարիին հեռացրել էր Դաունինգ Սթրիթի գլխավոր մկնորսի պաշտոնից անցած ամիս՝ նրա պաշտոնումում նշանակելով ավելի վճռական Ֆրեյային:










































