Thursday, 11 06 2026
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»

Կովերն Իջևանում էլ «գրին քարտ» ունեն. մամուլ

«Առավոտ»-ը նախկինում տեղեկացրել էր, որ կովերն ազատ արածում են Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, Հայ-հունական բարեկամության զբոսայգում: Կովերը «գրին քարտ» ունեն նաև Տավուշի մարզկենտրոն Իջևանում: Դրանք արածում են Տավուշի մարզպետարանի առաջ, քաղաքային զբոսայգում` խորհրդային տարիներին անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումի ժամանակ արարված, զբոսայգում տեղադրված քանդակների մոտ և այլուր:

Անցյալ տարվա աշնանը Իջևանի քաղաքապետ ընտրված Վարդան Ղալումյանի նախաձեռնությամբ քաղաքի տարբեր հատվածներում 3000 հատ վարդի թուփ և եղևնի է տնկվել: Տնկված վարդի թփերի մի մասը դարձել է թափառող կովերի կեր: Իջևանի երկրագիտական թանգարանի տնօրեն Նարիման Թանանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ 1961թ. Իջևանը քաղաքի կարգավինակ է ստացել, սակայն դրանից կես դար անց 20 հազարանոց քաղաքի որոշ բնակիչներ իրենց քաղաքաբնակի պես չեն պահում, կովերը կթելով` քշում են ուր պատահի, քաղաքում կարելի է տեսնել թափառող ձիեր, շների խմբեր: Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ իրենց կողմից թափառող կենդանիների տերերի համար տուգանքներ են սահմանվել 20-30 հազար դրամի չավով: Քաղաքապետի վկայությամբ` շատ դեպքերում թափառող կովերի տերերը կարիքավոր մարդիկ են, ովքեր քաղաքապետարանում խնդրում են իրենց չտուգանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում