Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, տեղի են ունենում Աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլի հերթական հանդիպումները:
G խմբի շրջանակներում տեղի են ունենում Լատվիա – Լիխտենշտեյն, Բոսնիա – Հերցեգովինա – Լիտվա և Սլովակիա – Հունաստան մրցավեճերը:
Նշյալ խաղերից ավարտվել է միայն Լատվիա – Լիխտենշտեյն դիմակայությունը. մնացյալ երկուսն ընթացքի մեջ են:
Լատվիայի ազգային ընտրանուն հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել Լիխտենշտեյնի ընտրանու դարպասն ու վստահ հաղթանակ տանել: Գոլերի հեղինակ դարձան Բուլվիտիսն ու Գաուրակսը՝ համապատասխանաբար 29-րդ և 77-րդ րոպեներին:






































