Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Խորդի Ալբան, պատասխանելով Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեի հայտարարությանը, թե «Բարսելոնա»-ի բոլոր ֆուտբոլիստները կեղծակերպողներ են՝ հանձին Անդրես Ինյեստայի, ասել է, որ իր ակումբում ոչ մի ֆուտբոլիստ կեղծակերպող չէ:
«Մենք չենք կեղծակերպում: Մենք չենք ընկնում խոտածածկին, երբ խախտում չկա,- Movistar-ը փոխանցում է Ալբայի խոսքերը: – Ժոզե Մոուրինյոն կարող է ունենալ իր սեփական կարծիքը: Այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է: Գուցեև նա լավագույնն է ողջ պատմության մեջ: Քրիշտիանու Ռոնալդուն լավ ֆուտբոլիստ է, բայց Մեսսին նրանից ավելի լավ է խաղում: «Բարսելոնա»-ից ոչ ոք չէր ակնկալում, որ յոթ տուրից հետո ութ միավորով առաջ կլինենք «Ռեալ»-ից, սակայն այդպես է»:







































