«Մենք ինչպես աջակցում ենք Բահրեյնի, Իրաքի, Աֆղանստանի և Պաղեստինի ճնշված ժողովուրդներին, այնպես էլ հանդես ենք գալիս բնիկ կանադացիների իրավունքների պաշտպանությամբ»,- հայտարարել է մարդու իրավունքների հարցերով Իրանի բարձրագույն խորհրդի ղեկավար Ջավադ Լարիջանին կանադացի աբորիգենների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրել է France-Presse գործակալությունը` վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին:
Կանադական պատվիրակության ղեկավար Թերի Ներլսոնը հայտարարել է, որ Կանադայի բնիկ ժողովուրդները զուրկ են հիմնական իրավունքներից: «Լինելով այս երկրի իրական տերերը` աբորիգենները որևէ օգուտ չեն ստանում բնական ռեսուրսներից և ԱՄՆ-ի նավթի վաճառքից»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Կանադան խզեց դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ` պատճառաբանելով, որ Իրանն աջակցում է բաշար ալ-Ասադի վարչակարգին:









































