Բրիտանիայի մայրաքաղաքում նոյեմբերի վերջին ավանդաբար անցկացվող Լոնդոնի ռուսական արվեստի շաբաթվա շրջանակներում` MacDougall’s աճուրդի տանը աճուրդի կհանվի Հովհաննես Այվազովսկու կտավներից մեկը:
Գործակալության հաղորդմամբ՝ կներկայացվի Հովհաննես Այվազովսկու «Լուսնային գիշերը Ղրիմում» կտավը, որը մեծ ծովանկարիչը վրձնել է 1859թ.:
Այվազովսկուց բացի, կներկայացվեն նաև Կոնստանտին Կորովինի, Ալեքսեյ Սավրասովի և Կոնստանտին Սամովի կտավները:
Լոնդոնյան աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 25-28-ին: Կտավների մեծ մասը կցուցադրվի նաև Մոսկվայում` նոյեմբերի 2-4-ին:








































