Երեքշաբթի օրը Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը նամակ է ուղարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, որում հայտարարում է Իսրայելի հետ խաղաղ բանակցություն վարելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտարարել է Աբասի քաղաքական հարցերով խորհրդական Նիմր Համմադը:
«Մենք պատրաստ ենք վերսկսել բանակցությունները միայն այն բանից հետո, երբ կստանանք միջազգային ճանաչում»,-խոստացել է Աբասի խորհրդականը:
Վաշինգտոնը կողմ է Պաղեստինյան պետություն ստեղծելուն, սակայն միայն պաղեստինա-իսրայելական անմիջական բանակցությունների միջոցով:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է «առանց նախապայմանների» բանակցություններ վարել և պաղեստինցիներից պահանջում է ընդունել Իսրայելը՝ որպես «հրեական պետություն»:












































