Ղրղզստանի պաշտոնանկ արված նախագահի որդի Մաքսիմ Բակիևին ազատ արձակելու գրավի չափը կազմում է 250 հզ. ֆունտ սթեռլինգ: Այս մասին հաղորդում է Բակիև-կրտսերին իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերության աղբյուրը:
Նրանց տվյալներով` անցած շաբաթ Մաքսիմ Բակիևը Մեծ Բրիտանիայում քաղաքական փախստականի կարգավիճակ է ստացել: Աղբյուրի կարծիքով` փաստաբաններն այս հանգամանքն օգտագործելու են դատարանում:
Ֆինանսական զեղծարարությունների մեջ կասկածվող Բակիև-կրտսերի շահերը ԱՄՆ-ի դատարանում պաշտպանելու է PetersandPeters փաստաբանական ընկերությունը: Որպես փաստաբան հանդես է գալու Մայքլ Օ’Քեյնը:









































