«Ֆերարի»-ի բրազիլացի ավտոարշավորդ Ֆելիպե Մասան կշարունակի հանդես գալ իսպանացի Ֆերնանդո Ալոնսոյի հետ 2013 թվականի մրցաշրջանում:
Մի քանի տարի անհաջող ելույթներից հետո՝ 2012 թվականի մրցաշրջանում, Մասան հաջողություններ է գրանցել, և «Ֆերարի»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել երկարաձգել ավտոարշավորդի պայմանագիրը:
Նշենք, որ Ալոնսոն կողմ էր, որ Ֆելիպեն հանդես գա որպես իր զուգընկեր: Այսօր բրազիլացու հետ ստորագրած պայմանագիրը պաշտոնապես երկարաձգվել է ևս 1 տարի ժամկետով: Այդ մասին է տեղեկացրել «Սկուդերիա»-ի պաշտոնական կայքը: