Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում ձևավորվել է վերահսկման աշխատանքային խումբ՝ շուկայական գների և մասնավորապես առաջին անհրաժեշտության ապրանքների գների կարգավորման համար: Այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության ու առևտրի փոխնախարար Սեյեդ Ջավադ Նագավին:
Վերջինիս խոսքերով՝ այդ խմբի մեջ են մտել ներքին գործերի նախարարության, անվտանգության ուժերի, արդարադատության նախարարության, Կենտրոնական բանկի ու արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները.
«Տվյալ կառույցը պայքար է մղելու չարաշահումներ իրականացնողների դեմ, որոնք բարձրացնում են գները և անկայունություն առաջացնում տնտեսական ոլորտում: Աշխատանքային խմբի ներկայացուցիչները ստուգումներ կիրականացնեն ապրանքների կենտրոնացված պահեստներում»:










































