Ճապոնիայի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Օսամու Ֆուջիմուրան բողոքի նոտա է հղել ֆրանսիացի լրագրող Լորան Ռիկյեի խոսքերի կապակցությամբ: Ֆրանսիայի և Ճապոնիայի ընտրանիների միջև կայացած ընկերական հանդիպումից հետո լրագրողը ցուցադրել է ճապոնացիների դարպասապահի ծաղրանկարը` անվանելով այն «Ֆուկուսիմայի ազդեցություն»:
Ֆրանսիայում Ճապոնիայի դեսպանատունը պաշտոնական նամակ է հղել France 2 հեռուստաալիքի ղեկավարությանը, որտեղ աշխատում է լրագրողը, դժգոհություն արտահայտելով առ այն, որ նման կատակը ծիծաղի և ծափողջույնների է արժանացել հեռուստաստուդիայում:
Նամակում նշվել է նաև, որ նման կատակները վիրավորում են բոլոր այն մարդկանց զգացմունքները, ում հարազատները տուժել են նախորդ տարվա մարտին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից:










































