Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Համաձայնեցված վայրէջք` պարտադիրի տեսքով

Երևանից Հալեպ մեկնող հայկական բեռնատար օդանավի Էրզրումի օդանավակայանում վայրէջք կատարելը, կասկածից վեր է, որ քաղաքականացված պրիզմաների տակ պիտի դիտարկվեր: Այդպես էլ եղավ, անշուշտ. օդանավը հազիվ վայրէջք կատարած` թուրքական զանգվածային լրատվամիջոցները, որոնց զուգահեռ և համընթաց աշխուժացավ նաև միջազգային լրատուադաշտը, ողողեց լրատու գործակալությունների տարածքների բոլոր տարբերակները, վայրէջքի պարտադիր և հանկարծակի բնույթի մասին լուրերով:

Ժամանակի ոչ ուշ կտրվածքով հայկական կողմը պարզաբանեց, որ վայրէջքը ոչ միայն պարտադիր չէր, այլ նախապես համաձայնեցված էր երկու կողմերի միջև: Ավելին. մի քանի շաբաթից ավելի հայկական կողմը թղթատարարական աշխատանքը ամբողջացնում էր թուրքական տրամադրելի օդանավակայանում վայրէջք կատարելու, համապատասխան ստուգումների ենթարկվելուց հետո դեպի Հալեպ ուղևորությունը շարունակելու համար:

Պարզ է, որ թուրքական կողմը ի սկզբանե և պաշտոնապես իր համաձայնությունը տվել էր հայկական օդանավի կարճատև կանգառին, նախապես իմանալով, որ բեռնատար օդանավը կրելու է բացառապես մարդասիրական բնույթի օժանդակություն` սննդամթերրք:

Թուրքիայի օդային տարածքը կտրող և Ռուսաստան-Սիրիա ճանապարհը իրականացնող ուղևորատար օդանավի հարկադիր վայրէջքից հետո, Անկարան կնախընտրեր կանխավ չտեղեկացնել իր պաշտոնական և ոչ-պաշտոնական լրատվամիջոցներին հայկական կողմի հետ կայացած համաձայնության մասին: Այս նշանակում էր պարզապես, որ վայրէջքից անմիջապես հետո թուրքական և միջազջային լրատվադաշտերը պիտի հորդեին վայրէջքի բնույթի մասին հսկայածավալ ապատեղեկատվությամբ` դեպի Սիրիա ուղևորվող ահավասիկ երկրորդ օդանավն էր, որ հար և նման Ռուսաստան-Սիրիա թռչող օդանավին, թուրքական կործանիչների ճնշման տակ կպարտավորվեր վայրէջք կատարել:

Սիրիայի նկատմամբ պատերազմական նախաշեմի կարգավիճակ ցուցադրող Անկարան պատահարները կտեղադրեր նման ցուցադրություն աշխարհին փոխանցելու իր քաղաքականության շրջածիրում: Սահմանագծին թուրքական ուժերի կուտակում, պատերազմ սկսելու հանկերգի անընդմեջ կրկնում, պատերազմի նախապատրաստության մեջ ՆԱՏՕ-ին ներքաշելու փորձերը և նմանատիպ երևույթները վկայում են այդ փաստի մասին:

Լրատվամիջոցներին այս մասին չտեղեկացնելուն կհետևեր նաև առաջացած լրատվական մառախուղը չփարատելու կամ թողարկված լուրերն ու մեկնաբանությունները չհերքելու Անկարայի քարոզչամեքենայի քաղաքականությունը: Թուրքական լրատվամիջոցները պետք է շարունակեին զուգահեռնել գծել Մոսկվա-Դամասկոս և Երևան-Հալեպ թռիչքների և մանավանդ նրանց վայրէջքի գործողություններին միջև: Հստակ էր, որ առաջինը հանկարծակի էր, կործանիչների ճնշման տակ, մինչ երկրորդը նախապես համաձայնեցված կանգառ էր:

Բայց թուրքական խաղը չէր դիմացել զուտ լրատվական ապատեղակատվության սահմաններից դուրս չգալու փորձությանը: Թուրքիայի վարչապետը ի՛նքն էր մատնել իր պետության կիրարկած կրկնակի խաղը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական օդանավը այսօր պարտադիր վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում, արձանագրված խախտումների պատճառով:

«Վայրէջքը իրականացվել է մի շարք խախումների պատճառով, սակայն քննություններից հետո օդանավը մեկնել է, քանի որ հետևանքներ առաջացնող որևէ խնդիր չի հայտնաբերվել» հայտարարել է Էրդողանը: Թուրքիայի վարչապետը այնպես էլ չի նշում թե ի՞նչ են այն խախտումները, որոնք արձանագրել է հայկական օդանավը: Այստեղ սակայն, բեմագրությունը բոլորովին այլ է: Թռիչքը, որովհետև անորոշ խախտումներ է արձանագրել, պարտադիր վայրէջք է կատարել:

Տրամաբանությունը երկու տարբերակ է հուշում: Երրորդը բացառված է:Կա՛մ այն է, որ թուրքական համապատասխան ծառայությունները տեղյակ չեն պահել իրենց վարչապետին, որ հայկական կողմի հետ պայմանավորվել են և համաձայնել` նախատեսելի վայրէջքի մասին, կա՛մ էլ` վարչապետը տեղյակ լինելով հանդերձ շրջում է իրողությունը: Չզբաղվենք առաջին վարկածի անհեթեթությամբ և վերահամոզվենք, որ թուրքական ցուցադրականության լրիվ ծառայեցնելու փորձ է կատարվել պարզապես: Էրդողանի հայտարարությունը անմիջապես նախքան Բաքու մեկնելով բացատրությունը մեծ կարևորություն չունի այստեղ:

Այսօրվա պատկերը այն է, որ Եվրոմիությունը իր օդային տարածքը փակում է դեպի Սիրիա իրականացվող բոլոր տեսակի թռիչքների առջև, մինչ Թուրքիան պարտադիր և համաձայնեցված վայրէջքներ է կատարել տալիս։ Համաձայնեցվածին էլ պարտադիրի բնույթ ցուցադրելով:

Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում