Մարտի 8-ին Փարիզի դատարանը մեղավոր է ճանաչել Google ընկերությանը և նշանակել տուգանք` 430 հազար եվրոյի չափով: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Որոնողական ամենամեծ համակարգն ունեցող Google-ի դեմ հայց էր ներկայացրել կինոարտադրողների մի խումբ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Նրանք Google-ին մեղադրել են նրանում, որ վերջինս իրենց ֆիլմերի հետ կապված նյութեր որոնելիս ներկայացնում է նաև անօրինական բովանդակություն: Մասնավորապես Google Video ծառայությունում կարելի է գտնել հայտնի կինոարտադրողների ֆիլմերից հատվածներ, որոնք անօրինական են տեղադրված այդտեղ:
Google France և Google Inc. ընկերությունները մեղավոր են ճանաչվել հեղինակային իրավունքները խախտելու 4 դրվագով: Բացի տուգանքից` Google-ը պետք է նաև փոխհատուցի դատական ծախսերը: Google-ում պատրաստվում են այդ որոշումը բողոքարկել: