ՌԴ Ծրագրերի մատակարարների ոչ կոմերցիոն գործընկերության տվյալներով՝ 2011 թվականին Ռուսաստանում ցանցահենային ծրագերերի հիմնական տարածողները եղել են հենց օգտատերերը:
«Ցանցահենության մասին հոդվածով» (ՌԴ ՔՕ 146հ) առավել շատ խախտումներն իրականացրել են ապօրինի ծրագրային ապահովումից օգտվող կազմակերպությունները (37%) և տեխաջակցության աշխատակիցների անվան ներքո գործողները (34%):
Հակացանցահենային կազմակերպությունում նշում են նաև համացանցում հայտնված ցանցահենության դեպքերի մասնաբաժնի աճ: 2011 թվականին այդ ցուցանիշը կազմել է 11 տոկոս, իսկ ընթացիկ տարվա աշնանը հասել 14 տոկոսի:
Կազմակեպությունը խոստանում է դիմել օրենսդիրներին՝ օրենքում պատժամիջոցների ընդլայնման փոփոխություններ մտնցելու խնդրանքով: