Թայվանի Թայչունգ քաղաքում տեղակայված «Ստվարաթղթե ռեստորանը» եզակի հաստատություն է, որտեղ բոլոր իրերը, բացի սնունդից, ստվարաթղթից են:
Աթոռները, ափսեները, բաժակները և զարդարանքն ամբողջությամբ ստվարաթղթից են:
Հաստատության ամենադրական կողմն այն է, որ փչացված իրը նորով փոխվում է շատ հեշտությամբ, իսկ հին իրերն աղբանոցում չեն հայտնվում, այլ հանձնվում են վերամշակման: Հենց դրանում էլ կայանում է հաստատության իմաստը, որն առաջ է մղում էկոլոգիական մաքրության գաղափարը:










































